Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Մինասյան. «Պետք է կարողանանք սառը գլխով խաղալ»

Օգոստոս 21,2019 22:45

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ» առաջին  հանդիպման նախախաղային ասուլիսում հայկական թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ասաց, որ ուսումնասիրել են վաղվա մրցակցի խաղը. «Նրանք սիրում են կարճ ու միջին փոխանցումներով խաղալ, վերահսկել գնդակը: Շատ բան բացել չեմ կարող, բայց պիտի փորձենք խաղալ այն ֆուտբոլը, որը պլանավորել ենք: Ամենակարեւորը, որ թե մենք՝ մարզիչներս, թե ֆուտբոլիստները պետք է սառը գլխով խաղանք, կարողանանք ճիշտ արձագանքել դաշտում ծավալվող իրադարձություններին, ավելորդ չլարվենք: Թիմում, փառք Աստծո, վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ չունենք: Միակ «կորուստը» ավագն է, որը որակազրկված է: Մրցակիցը, թեեւ ներկայացնում է Լյուքսեմբուրգը, բայց բավականին լուրջ թիմ է: Այնպես որ նրան թերագնահատել չի կարելի»:

Վարդան Մինասյանը նաեւ տեղեկացրեց, որ «Դյուդելանժի» արգելքը հաղթահարելու դեպքում ակումբի սեփականատերն անպայման կխրախուսի ֆուտբոլիստներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031