Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Էկոնոմիկայի նախարարը ներդրումների ծավալի աճից այդքան էլ գոհ չէ

Օգոստոս 29,2019 17:07

Այսօր կառավարության նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը անդրադարձավ տնտեսական ակտիվության ցուցանիշներին՝ պատասխանելով վարչապետի այն հայտարարությանը,  թե երկնիշ տնտեսական աճը ֆանտաստիկայի ժանրից չէ: Նախարարն ասաց․ «Մենք վերջին երեք տարիների ընթացքում արդեն չենք զարմանում, երբ տեսնում ենք 6-8 տոկոսանոց տնտեսական ակտիվություն։ Եվ միջին հաշվով այդ երեք տարվա միջինը երկու անգամ ավելի բարձր է, քան եղել է 2014-2016 թվականներին։ Բայց պետք է հիշենք, որ ամեն ինչ կախված է տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումների ծավալի աճից։ Այսինքն՝ կառավարության ներկա ռազմավարական անելիքների շրջանակը եւ շեշտը լինելու է հատկապես՝ տնտեսության տարբեր ոլորտներում արտադրողականության բարձրացմանն ուղղված ծրագրային աջակցությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նախարարից լրագրողները հետաքրքրվեցին՝ ներդրումների հետ կապված արդյոք ակնկալիքներն արդարացված են: Ի պատասխան, Տիգրան Խաչատրյանն ասաց, որ մակրոտնտեսական տեսանկյունից այն վիճակում են գտնվում, որը չի բավարարում. «Նախորդ տարվա արդյունքներով մենք ունեցել ենք համախառն ներքին արդյունքի նկատմամբ մոտ 17 տոկոս ներդրումներ հիմնական միջոցներում: Մենք գտնում ենք, որ երկարաժամկետ կայուն աճ ապահովելու համար դա բավարար մակարդակ չէ: Մենք գտնում ենք, որ կառավարության առաջիկա 5-ամյա ռազմավարությունը պետք է ձգտի այդ ցուցանիշը հասցնի ՀՆԱ-ի 23 տոկոսի մակարդակի»:

 

Լրագրողները Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեցին նաեւ «Սպայկա»-ի ճակատագրից: Նախարարն ասաց, որ ընկերությունը նորմալ աշխատում է. «Այդ երեւույթներն աստիճանաբար կմեղմվեն, որովհետեւ, եթե կազմակերպությունը գործում է եւ իր գործունեության ընթացքում հաստատում է, ամեն ինչ ըստ կարգի լինելու փաստը, ապա, իհարկե, այդ զննություններն էլ կնվազեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031