Լրահոս
Օրվա լրահոսը

Այո՜ Նիկոլ Փաշինյանի և «Սասնա Ծռեր» կուսակցության համագործակցությանը. «Հայկական Վերածնունդ»

Սեպտեմբեր 09,2019 16:50 Share

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը ողջունում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ և հույս հայտնում, որ նման հանդիպումները կշարունակվեն և կվերածվեն համագործակցության՝ հանուն Հայաստանի զարգացման և պետականության ամրապնդման:

«Սասնա Ծռեր» կուսակցությունը իր մեջ համախմբում է հայրենիքի նվիրյալների, ովքեր հայտնի են նախկին ռեժիմի դեմ պայքարում ցուցաբերած իրենց անձնազոհությամբ և սկզբունքայնությամբ, Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ առանձնահատուկ նվիրվածությամբ: Հուսով ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը համագործակցության եզրեր կգտնի «Սասնա Ծռեր» կուսակցության հետ: Նման համագործակցությունը նոր շունչ և եռանդ կհաղորդի երկրում տեղի ունեցող հեղափոխական գործընթացներին, կխթանի արդարադատության հաստատմանը և կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև երկրի անվտանգության և ինքնիշխանության ամրապնդմանը:
Հայրենիքում թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած ժողովրդավարական հսկայական առաջընթացը վայելում է սփյուռքահայության լիակատար օժանդակությունը: Ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ սփյուռքը կտրականապես դեմ են նախկին ռեժիմի փորձերին՝ խուսափել արդարադատությունից և ինչ որ կերպ վերադարձնել հին կարգերը:


«Հայկական Վերածնունդը» ողջ սփյուռքի հետ միասնականորեն մերժում է ժողովրդավարությունից նահանջելու ցանկացած փորձ և պատրաստակամ է օժանդակել և համագործակցել ՀՀ իշխանությունների և բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք ջանք չեն խնայում ապահովել Հայաստանի կայուն ժողովրդավարական զարգացումը:

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30