Լրահոս
Օրվա լրահոսը

Անշարժ գույքի շուկայում լճացում է, բնակարանների գները արհեստականորեն յուրաքանչյուր ամիս բարձրացնում են. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 10,2019 12:14 Share

Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների քանակը մեկ ամսվա ընթացքում պակասել է։ Ասել է թե՝ Հայաստանում մեծ թվով վաճառքի բնակարաններ, տներ կան, իսկ գնորդներ՝ ոչ։

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա օգոստոսին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 15 հազար 507 գործարք, մինչդեռ նույն տարվա հուլիսին գործարքների քանակը կազմել է 16 հազար 73։ Այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում դրանց քանակը պակասել է 566-ով։ Համաձայնեք, որ մեկ ամսվա համար պակասը զգալի է։ Բայց, մյուս կողմից, եթե այս տվյալները համեմատենք անցած տարվա օգոստոսի հետ, ապա կնկատենք, որ 2018-ի օգոստոսին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել 13 հազար 858 գործարք։

Իսկ Երեւանում բնակարանների գները բարձրանում են ու բարձրանում։ Թանկացումը զգալի է ոչ միայն մեկ ամսվա ընթացքում, այլ մեկ տարվա համեմատ։ Օրինակ, Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարանի մեկ քառակուսի մետրի գինը օգոստոսին արժեցել է 612 հազար դրամ կամ ավելի քան 1200 դոլար, բայց հուլիս ամսին մայրաքաղաքի կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 605 հազար դրամով։ Համաձայնեք, որ խիստ կասկածելի ու անգամ ուշադրության արժանի է, որ մեկ ամսում բնակարանի մեկ քմ-ի գինը 7000 դրամով բարձրացել է։ Ցավոք, անշարժ գույքի շուկայում բնակարանների գները որեւէ կառույցի կողմից չեն վերահսկվում։ Ավելին, պարզվում է՝ բնակարանային շուկայում հիմնական գին թելադրողը ոչ թե տան, բնակարանի կամ հողակտորի սեփականատեր– վաճառողն է, այլ միջնորդները, այլ կերպ ասած՝ բրոքերները, որոնք «տնօրինում են» մարդկանց գույքը եւ որոշում՝ որի համար ինչ գին առաջարկեն կամ ում համար որքան էժանացնեն։

Այս պատճառով այսօր անշարժ գույքի շուկայում լճացում է, բնակարանների գները արհեստականորեն յուրաքանչյուր ամիս բարձրացնում են։ Ընդ որում, ոչ միայն գներն են բարձրացել, այլ գործարքների քանակն է պակասել, գնորդներ չկան ու չկան։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031