Լրահոս
Օրվա լրահոսը

Ապամոնտաժել են մանկապարտեզի շենքը և տնօրինել գոյացած շինանյութը. խոշոր չափերի չարաշահումներ՝ Գավառում

Հոկտեմբեր 10,2019 17:01 Share

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Գավառ համայնքի ղեկավարը և տեղակալը, ըստ նախնական տվյալների, 2018 թ. մարտ-մայիս ամիսներին, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանց փաստաթղթային ձևակերպման թույլատրել են մասնավոր շինանյութի առևտրով զբաղվող իրենց մտերիմ անձին ապամոնտաժել Գավառի Ազատության 2-րդ փողոցի մանկապարտեզի շենքը և տնօրինել ապամոնտաժման արդյունքում գոյացած, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, շուրջ 3 միլիոն 500 հազար դրամ շուկայական արժեքով իրացված շինանյութը: Ապօրինի գործարքը քողարկելու նպատակով նրանք 2018 թ. ապրիլի 20-ին կազմակերպել են ապամոնտաժման թույլտվության վերաբերյալ ձևական բնույթ կրած ավագանու նիստ, որին հաջորդել է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության կողմից տվյալ գույքի շուկայական արժեքին և ապամոնտաժման աշխատանքներին գրեթե համարժեք` շուրջ 2.200.000 դրամի չափով գնահատելու գործընթացը: Դրա հիման վրա տվյալ աշխատանքների կատարման վերաբերյալ 2018 թ. հունիսի 13-ին մեկ այլ ընկերության հետ ձևական բնույթի կապալի պայմանագիր է կնքվել, ինչի հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Պարզվել է նաև, որ Գավառի համայնքի ղեկավարը 2016 թ. մարտին, 2017 թ. հուլիսին, 2018 թ. ապրիլին կազմակերպել է համայնքապետարանի և իր հորը պատկանող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև համայնքին տրանսպորտային ծառայություններ մատուցելու մասին պայմանագրերի կնքում, որոնց շրջանակներում Գավառի համայնքապետարանի աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետը փաստացի մատուցված ծառայությունների ծավալների վերաբերյալ հավելագրումներ կատարելու և ակնհայտ կեղծ տվյալներ մատուցելու եղանակով կազմել է հանձնման-ընդունման կեղծ ակտեր: Իսկ համայնքի ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հաստատել է ակտերը, որոնց հիման վրա էլ համայնքապետարանի ֆինանսական միջոցներից ելքագրվել և վատնվել է, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, հիշյալ ընկերությանը փոխանցված ընդհանուր շուրջ 3 միլիոն 800 հազար դրամ:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031