Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Այսօր հասկացանք, որ Արագածոտնում տնտեսական մեծ ներուժ կա․ Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 12,2019 19:50

«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային ժողովի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակիրճ ամփոփել է միջոցառումը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Booking.com-ի կողմից Հայաստանը 2020 թվականի համար ընդգրկվել է զբոսաշրջային գրավիչ ուղղությունների առաջին տասնյակում:

«Շնորհակալ եմ բոլորին, աշխույժ և լավ միջոցառում ստացվեց: Նման քննարկումները կարևոր են: Ճիշտ է, համաժողովներն անցկացվում են մարզերում, սակայն դրանք տեղային նշանակություն չունեն: Քննարկվող հարցերը կապված են ամբողջ հանրապետության հետ: Այսօր հասկացանք, որ Արագածոտնում տնտեսական մեծ ներուժ կա և ուրախ ենք տեսնել, որ կան մարդիկ, որոնք լի են այն իրացնելու էներգիայով»,- նշել է վարչապետը:

Այնուհետև կառավարության ղեկավարը շրջայց է կատարել «Արմենիա վայն» գինու գործարանում, ծանոթացել խաղողի մթերման պրոցեսին, գինու արտադրության գործընթացին և ընկերության առաջիկա ներդրումային ծրագրերին:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031