Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովում քննարկել են «Քայլող մարդու» արձանը Երևանում տեղադրելու հարցը

Հոկտեմբեր 28,2019 22:44

Այսօր նշանավոր քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի քանդակների՝ Հայաստան վերադարձի հարցին առնչվող աշխատանքային քննարկում է տեղի ունեցել Ազգային ժողովում: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հրավերով քննարկմանը մասնակցում էին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Քննարկման ընթացքում կողմերը հաստատել են, որ շատ կարևոր է՝ Երևանում ներկայացված լինի Չաքմաքչյանի քանդակներից մեկը. զրուցակիցները պայմանավորվել են այսօրվանից աշխատել՝ առաջիկայում Երևանի կենտրոնական փողոցներից մեկում ունենալու Չաքմաքչյանի, թերևս, ամենահայտնի գործը՝ «Քայլող մարդը»:

Միաժամանակ, օրակարգում եղել է նաև Չաքմաքչյանի՝ առավել մեծ թվով գործերը Հայրենիքում ներկայացնելու հարցը, որի մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031