Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քանի լկտի, ինչպես դուք». միջադեպ՝ Ստյոպա Սաֆարյանի հետազոտական կենտրոնում

Հոկտեմբեր 29,2019 17:26

«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն այսօր Հոկտեմբերի 27-ի թեմայով քննարկման ավարտին ներկա ԶԼՄ-ների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու էր ավելի վաղ սոցցանցում գրել, որ մի շարք լրատվամիջոցների համար իր կենտրոնում այսօր կազմակերպված քննարկումը փակ է:

«Սա մամուլի ասուլիս չէ, մենք էլ հետազոտական կենտրոն ենք: Չէք գտնի մի հետազոտական կենտրոն, որն իր քննարկումներին հրավիրում է բոլորին անխտիր: Մեր իրավունքն է որոշել, թե որ լրատվամիջոցն է համարվում լրատվամիջոց, իսկ որը՝ քարոզչամիջոց: Քարոզչամիջոցների առաջ մեր ինստիտուտը փակ է եւ փակ է լինելու միշտ»,-նախ նշեց Ստյոպա Սաֆարյանը՝ շեշտելով, որ ինստիտուտը գտնվում է իր մասնավոր տարածքում:

Քննարկումն արդեն ավարտվել էր, եւ սրահ մուտք գործած «5-րդ ալիքի» (հեռուստաընկերության անունը Սաֆարյանի՝ մուտքի արգելքին վերաբերող ԶԼՄների ցանկում էր) լրագրողը միացավ ճեպազրույցին եւ Սաֆարյանին հարցրեց. «Սա խտրական վերաբերմունք չէ՞»: Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Դուք դուրս եկեք»:

Լրագրող-Ինչո՞ւ

Սաֆարյան-Որովհետեւ ես ձեզ լրատվամիջոց չեմ համարում:

Լրագրող-Այսինքն, դո՞ւք եք համարում լրատվամիջոց, կամ ոչ:

Սաֆարյան-Ես այդ իրավունքն ունեմ:

Ապա ճեպազրույցին միացավ նաեւ LifeNews-ի լրագրողը: LifeNews-ի անունը եւս առկա էր վերոնշյալ ցանկում: Սաֆարյանը նրան էլ ասաց՝ «Դուրս եկեք: Սա իմ սեփականությունն է…ասենք, ես կարո՞ղ եմ գալ…մի քանի լկտի, ինչպես դուք, ներխուժել ձեր բնակարան»:

«5-րդ ալիքի» լրագրողը նկատեց.

-«Պարոն Սաֆարյան, դուք այս պահին լրագրողներին չեք վիրավորո՞ւմ»:

Սաֆարյան-Ոչ:

Լրագրող-Լկտի մուտք գործելը ո՞րն է…

Սաֆարյան-Ես որակում եմ տալիս գործողությանը: Ես ասում եմ՝ լքեք տարածքը, իսկ բացատրությունը ձեր մասով կլսեք մյուս լրատվամիջոցներից:

LifeNews-ի լրագրող-Կներեք, լկտի ասելով ի՞նչ նկատի ունեք:

Սաֆարյան-Մուտք գործելը…Ես տան տերն եմ, դուք ինձ տեղյակ պահե՞լ եք: Ես կարո՞ղ եմ նույն կերպ մտնել ձեր տուն:

LifeNews-ի լրագրող-Սա տուն չէ, դուք միջոցառում եք կազմակերպել…

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

1

Տեսանյութ։ Միջադեպ Ստյոպա Սաֆարյանի հետազոտական կենտրոնում։

Gepostet von Aravot am Dienstag, 29. Oktober 2019

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031