Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի ուշագրավ մանրամասները՝ Նաիրի Հունանյանի հետ հանդիպումից. «Նա վստահ է եղել, որ կարող է չհաջողել»

Հոկտեմբեր 29,2019 15:01

«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ում այսօր Հոկտեմբերի 27-ի տարելիցին նվիրված քննարկման ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ կապված իր եւ ոճրագործության հեղինակ Նաիրի Հունանյանի հետ ՔԿՀ-ում հանդիպումից:

Արման Բաբաջանյանը նշեց. «Նաիրի Հունանյանը չի համարում, որ նպատակ է ունեցել սպանել Կարեն Դեմիրճյանին եւ Վազգեն Սարգսյանին: Նա ինչ-որ բաներ էր նկարագրում, ասում, որ «ԱԺ-ի փայտերը շատ ամուր էին, սովետական, կրակեցինք»… Հիշեցրի Վազգեն Սարգսյանին ուղղված հարվածների մասին, բայց չուզեց խոսել: Նա իրապես համոզված է, որ առաքելություն է ունեցել»:

Արման Բաբաջանյանը շարունակեց. «Որպես նորություն ասեմ: Նաիրի Հունանյանն ասաց՝ ինքը վստահ է, որ եթե ինքը չիրագործեր իր ոճիրը, ՀՀ-ի համար շատ ավելի վատ էր լինելու: Հարցրի՝ չես բացառե՞լ, որ քեզ կարող է չհաջողվեր իշխանություն վերցնել, եւ այն կմնար Ռոբերտ Քոչարյանին, ով այդ դահլիճում չէր: Նաիրի Հունանյանը վստահ է եղել, որ կարող է չհաջողել, եւ եթե իշխանությունը մնար Ռոբերտ Քոչարյանին, դա շատ ավելի լավ ելք կլիներ ՀՀ-ի համար, քան թե այն, որ իշխանությունը մնար Վազգեն Սարգսյանին: Սա առաջին անգամ եմ հայտարարում: Կրկնեմ իր խոսքը՝ դա նվազագույնն էր…»:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք խոսք եղե՞լ է ՀՀ նոր իշխանությունների մասին, Արման Բաբաջանյանը նշեց. «Ասաց, որ ՀՀ նոր իշխանությանն անձնապես չի ճանաչում եւ վատ է վերաբերում: Մանրամասները չեմ կարող բացահայտել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031