Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր կողմերին կոչ եմ անուն ցուցաբերել զսպվածություն. Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը՝ ՀՀ ՍԴ-ի վերաբերյալ

Հոկտեմբեր 29,2019 21:25

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել՝ Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

«Մի քանի ամիս է՝ ուշադիր հետևում եմ Հայաստանում ստեղծված իրավիճակին: Մտահոգված եմ մի կողմից Կառավարության և Խորհրդարանի, մյուս կողմից Սահմանադրական դատարանի միջև  ընթացող  բաց կոնֆլիկտից»,-ասվում է հայտարարության մեջ:

Բուքիքիոն նաև ընդգծել է, որ վերջին իրադարձությունների արագ հաջորդականությունը և հանրայնացումը չեն նպաստում խնդիրների սահուն կարգավորմանը: Նրա խոսքով՝ ժողովրդավարության պայմաններում խորհրդարանը ժողովրդական ինքնիշխանության դեպոզիտն է և այսպիսով վայելում է  բարձրագույն ժողովրդավարական լեգիտիմությունը, իսկ Սահմանադրական դատարանը պաշտպանող  հաստատություն է, որը պետք է պահպանի սահմանադրական արժեքները:

«Ժողովրդավար երկրում պետական բոլոր հաստատությունները և պետական ծառայողները պետք է հարգեն իրենց իրավասությունները, պարտականությունները և լիազորությունները, ինչպես նաև ընդունեն, հարգեն մյուս հաստատություններինը: Նրանք պետք է օգտագործեն համապատասխան ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճորեն պահպանեն համապատասխան ընթացակարգերը և հարգանք ցուցաբերեն միմյանց նկատմամբ: Եթե դա չի արվել, եթե չկա ժողովրդավարական մշակույթ և հասունություն, պետական ինստիտուտների գործունեությունը խաթարվում է, իսկ ժողովրդավարական, քաղաքացիական, տնտեսական առաջընթացը՝ վտանգվում: Բոլոր կողմերին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և  կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝  մտահոգիչ իրավիճակը թուլացնելու և Հայաստանի սահմանադրության բնականոն աշխատանքը  վերականգնելու համար»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031