Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայկական համագումարն ողջունում է Ամերիկայի հրեական հանձնաժողովի աջակցությունը Հայոց ցեղասպանության բանաձևին

Հոկտեմբեր 29,2019 22:50

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարն ողջունում է Ամերիկայի հրեական հանձնաժողովի (AJC) աջակցությունը Հայոց ցեղասպանության օրինագիծ  H.Res.296-ին, որը շուտով քվեարկության կդրվի  Ներկայացուցիչների պալատում:

«Այս շաբաթ ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է քննարկելու #ArmenianGenocide-ի [Հայոց ցեղասպանություն] վերաբերյալ: 1915թ.-ից սկսած` Օսմանյան կայսրությունը զանգվածային ոչնչացման ենթարկեց հայ քրիստոնյա բնակչությանը: 20-րդ դարի 1-ին ցեղասպանությունը: Մինչ օրս Թուրքիան փորձում է ժխտել այս փաստագրված հանցագործությունը: Թույլ մի տվեք դա: Ահա թե ինչու ենք մենք աջակցում H.Res.296-ին»,- հայտարարեց AJC-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Հարիսը:

«Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է AJC-ի հանրային աջակցությունը H.Res.296-ին: Եթե տեղի չունենար 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը, ապա Հիտլերը միգուցե չկարողանար սանձազերծել սարսափելի արարքներ հրեական բնակչության դեմ ամբողջ Եվրոպայում: Միացյալ Նահանգներում հայկական և հրեական համայնքները շատ ընդհանուր բան ունեն և տասնամյակներ շարունակ բարեկամական հարաբերությունների մեջ են եղել: Միլիոնավոր ամերիկացի հրեաների ու ամերիկահայերի միասնությունը ճշմարտության համար պայքարելու գործում հզոր է: Մենք գնահատում ենք ամերիկացի հրեաների համայնքի աջակցությունը և անհամբեր սպասում ենք մարդու իրավունքների այս կարևոր օրինագծի ընդունմանը»,- ասացին Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը:

2015թ.-ին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցի առիթով, Հարիսը հայտարարեց. «AJC-ը միանում է ամբողջ աշխարհի այն մարդկանց, ովքեր կանգ են առել՝ վշտալի հարգանքի տուրք մատուցելու Օսմանյան կայսրության վերջին տարիներին իրագործված Մեծ Եղեռնի՝ հայերի ցեղասպանության մոտ 1,5 միլիոն զոհերի հիշատակին»:

AJC-ի աջակցությունը գումարվում է համայնքային կազմակերպությունների աճող տենդենցին՝ ի աջակցություն ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության վերահաստատման, որը սկսվել է 1989թ.-ին՝ Ամերիկայի եբրայական միաբանության միության հետ:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031