Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մեծ ազգագրական թելադրությունը» Հայաստանում

Նոյեմբեր 01,2019 22:20

2019 թվականի նոյեմբերի 1-ին տեղական ժամանակով ժամը 11:00-ին Ռուսաստանի և արտերկրի բոլոր վայրերում անցկացվեց «Մեծ ազգագրական թելադրություն» Միջազգային կրթարշավը: Միջոցառումը նվիրված է Ազգային միասնության օրվան: Ռուսաստանում արդեն չորրորդ տարին է ինչ նման անընդմեջ լայնամասշտաբ ակցիա է անցկացվում: Թելադրությանը մասնակից դարձան Ռուսաստանի և արտերկրների ռուսերենին տիրապետող բնակիչներն անկախ կրթությունից, սոցիալական պատկանելիությունից, կրոնից և քաղաքացիությունից: Տարիքային սահմանափակումներ չկան: Թելադրությունը թույլ է տալիս գնահատել բնակչության ազգագրական գրագիտության մակարդակը Ռուսաստանում բնակվող ժողովուրդների նկատմամբ:

Հայաստանը «Մեծ ազգագրական թելադրությանը» մասնակցեց առկա երկրորդ անգամ: Թելադրությունն անցկացվեց Երևանի Վ.Բրյուսովի անվան Պետական լեզվահասարակագիտական ​​համալսարանի հարթակում՝ Երևանի գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի տեղեկատվական և կազմակերպչական աջակցությամբ: Միջոցառման մասնակիցներին ողջունել և հաջողություններ են մաղթել ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի դեկան՝ Նինա Տատկալոն և ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի վարիչ՝ Անաիդա Վարդանյանը:

Ակցիային մասնակցեցին 17-ից 73 տարեկան 20 հոգի: Հարթակի համակարգող հանդիսացավ Երևանի ԳՄՌԿ ռուսաց լեզվի և կրթության բաժնի առաջատար մասնագետ, Երևանի Վ.Բրյուսովի անվան Պետական լեզվահասարակագիտական ​​համալսարանի ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի դոցենտ՝ Սվետլանա Սամուելյանը:

Թելադրության ավարտին բոլոր մասնակիցներն ստացան ակցիային իրենց մասնակցությունը հաստատող վկայականներ: Առաջադրանքների ճիշտ պատասխանները կհրապարակվեն 2019 թվականի նոյեմբերի 10-ին՝ www.miretno.ru կայքում, անհատական ​​արդյունքները՝ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին:

Բոլոր այն անձանց համար, ովքեր ինչ-որ  պատճառներով չկարողացան ստուգել իրենց գիտելիքները տարածաշրջանային վայրերում, 2019 թվականի նոյեմբերի 1-ից 4-ը Մեծ ազգագրական թելադրության պաշտոնական՝ www.miretno.ru կայքումկ կազմակերպվի առցանց թեստավորում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930