Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ որդին չի նկատել՝ ով է իր ուղղությամբ կրակողը

Նոյեմբեր 02,2019 22:52

Նոյեմբերի 1-ին, Կոտայքի մարզում հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ որդու՝ 29-ամյա Փայլակ Հայրապետյանի նկատմամբ:

«Որեւէ կասկած չունենք, թե ով կարող էր անել, կասկածներ, եթե ունենանք էլ, ոչ թե լրատվամիջոցներին, այլ իրավապահներին կհաղորդենք»,- Aravot.am-ին ասաց մահափորձի ենթարկված 29-ամյա Փայլակ Հայրապետյանի հորեղբայրը՝ «Վերածնունդ-Հայրապետյան» ընկերության նախագահ Հայրապետ Հայրապետյանը:

Նրա խոսքով, եղբորորդին չի ֆիքսել ո՛չ մահափորձ իրականացնողին, ո՛չ էլ մեքենան, որից արձակվել են կրակոցները:

Հիշեցնենք, որ  նոյեմբերի 1-ին ժամը 02:30-ից մինչև 03:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի միջից, Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում կրակոցներ է արձակել Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Փայլակ Հայրապետյանի կողմից վարվող Lexus մակնիշի 35 CՏ 487 համարանիշի ավտոմեքենայի վրա: Կրակոցների արդյունքում վնասվել է վարորդի կողմի դուռը, ապակին և հայելին: Փայլակ Հայրապետյանը չի տուժել:

Մեր զրուցակիցը չհայտնեց, թե կրակոցների ժամանակ իր եղբորորդին մեքենայում միայնակ է եղել, թե՝ ոչ, նա ասաց՝ այս պահին չի կարող մանրամասներ հաղորդել, միայն վստահեցրեց, որ եղբորորդին թշնամիներ չունի, այլ անձանց հետ ֆինանսական խնդիրներ՝ նույնպես:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930