Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մխիթար Հայրապետյանը զեկուցում է ԵՊՀ-ում հայտնաբերված չարաշահումների թեմայով

Նոյեմբեր 07,2019 22:40

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԵՊՀ-ում հայտնաբերված չարաշահումների թեմայով ինձ նամակներ գրող սիրելի՛ քաղաքացիներ, զեկուցում եմ՝

Օրեր առաջ պաշտոնական գրությամբ դիմել եմ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանին՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքներն ամփոփող տեղեկանքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Ամփոփող տեղեկանքը «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ Վարչապետին, որից հետո ուղարկվել է ՀՀ դատախազություն և հարուցվել քրեական գործ:

Այնուհետև կապ եմ հաստատել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ և տեղեկացել, որ նշանակվել է փորձաքննություն, որի արդյունքները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն՝ հրապարակման ենթակա չեն: Ցանկանում եմ հայտնել, որ օրենքով ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում հետևողական եմ լինելու գործի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն և, ըստ անհրաժեշտության, կիսելու հանրության հետ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930