Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ընդլայնում է համագործակցությունը Ռոստովի մարզում

Նոյեմբեր 08,2019 13:41

Նոյեմբերի 3-6-ը, մինի ֆուտբոլի ամենամյա 4-րդ մրցաշարին՝ որպես պատվավոր հյուր մասնակցելու հրավերով Դոնի Ռոստովում էր գտնվում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի խորհրդական Դերենիկ Գաբրիելյանը:  Մրցաշարը նվիրվել է 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որը կազմակերպել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը , և որին մասնակցել է 12 ֆուտբոլային թիմ: Մրցաշարի մասնակիցներին ու կազմակերպիչներին իր ուղերձն է հղել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը՝  կարևորելով Ռոստովի մարզի ակտիվ մասնակցությունը համահայկական խաղերին և շնորհակալություն հայտնել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կոլեկտիվին՝ ի դեմս ակումբի ղեկավար Տիգրան Պապիկյանի:  Մրցաշարի պարգևատրման արարողության ժամանակ Դերենիկ Գաբրիելյանը Տիգրան Պապիկյանին է հանձնվել Համահայկական խաղերի դիպլոմը և գավաթը:

Դոնի Ռոստով կատարած այցի շրջանակում Դերենիկ Գաբրիելյանը հանդիպումներ է ունեցել  «Միավորված Ռուսաստան» կուսակցության «Մանկական սպորտ» ծրագրի տարածաշրջանային հասարակական խորհրդի նախագահ, Դոնի Ռոստով քաղաքի Հանրային պալատի անդամ Սենիկ Ավանեսյանի, Ռոստովի մարզի հայկական համայնքի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովի հետ, գրառում կատարել համայնքի պատվո մատյանում: Դերենիկ Գաբրիելյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի Գործկոմի անունից հատուկ երախտագիտությունն է փոխանցել Դոնի Նախիջևանի հայ համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանին՝ համահայկական խաղերի կազմակերպման գործում ունեցած զգալի ներդրման համար:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի և Ռոստովի մարզի միջև համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված կարևոր հարցեր, այդ թվում՝ առաջարկ է հնչել մրցումներին մասնակցությունը մտցնել համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի տարեկան պլանի մեջ: Ռոստովի մարզի հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ Դերենիկ Գաբրիելյանը այցելել է նաև հայ-ռուսական բարեկամության թանգարան  և Դոնի Ռոստովի հայկական նորակառույց Սուրբ Հարություն եկեղեցի:

Հիշեցնենք, որ Ռոստովի մարզը մշտապես ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Համահայկական խաղերին և նվաճել մրցանակային տեղեր: Այս տարի անցկացված համահայկական ամառային 7-րդ խաղերին մարզը ներկայացել է 128 մասնակցով ՝ վոլեյբոլի, ֆուտբոլի, մինի ֆուտբոլի, գոլֆի, շախմատի, լողի մարզաձևերում և նվաճել 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ :

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930