Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրով. «Շուտով կստորագրվի հուշագիր՝ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կենսաբանական անվտանգության գործակցության մասին»

Նոյեմբեր 11,2019 14:18 Share

«Այդ հարցը քննարկվում է նաեւ կողմերի առողջապահության նախարարությունների միջեւ: Հուշագրի բովանդակության շուրջ բանակցություններն ավարտված են, փաստաթուղթը կողմերի համաձայնեցման փուլում է:

Նախատեսվում է, որ առաջիկայում այն կստորագրվի եւ կստեղծի լրացուցիչ հնարավորություններ՝ կենսաբանական անվտանգության ոլորտում ՌԴ-ի եւ ՀՀ-ի գործակցության համար»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց պաշտոնական այցով Երեւան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է հավանական ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ հուշագրի ստորագրումը՝ ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքը թույլատրելու վերաբերյալ:

«Մենք կարծում ենք, որ մեր դաշնակիցների հետ նման շփումներն օրակարգային են եւ վերաբերում են անվտանգությանը: Մենք հետաքրքրված ենք, որ այդ ոլորտում ՀՀ-ի եւ մյուս գործընկերների հետ ունենանք գործակցություն»,-շեշտեց Լավրովը:

https://www.facebook.com/aravot.am/videos/610068379529933/

Նա նաեւ նկատեց, որ ԱՄՆ-ն հետամուտ չէ իրենց մոտեցմանը եւ ամբողջ աշխարհում փորձում է ստեղծել իրեն ենթակա կենսաբանական լաբորատորիաներ:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ընդգծեց, որ կենսաբանական անվտանգության հարցը ՀՀ-ի համար կարեւոր է. «Այս տարիներին մեզ հաջողվել է ամրապնդել այդ ոլորտում գործընկերների հետ համագործակցության մեխանիզմները»:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաները ՀՀ-ի սեփականությունն են միայն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930