Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ. Ermenihaber

Նոյեմբեր 11,2019 14:28 Share

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ’բրայանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե վերջինս չհրաժարվի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերից։ Այս մասին Թրամփի խորհրդականը խոսել է ամերիկյան «CBS» հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Նաև հավելել է, որ անձամբ նախագահ Դոնալդ Թրամփն է պատրաստվում զգուշացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով նոյեմբերի 13-ին լինելու է Վաշինգտոնում։

«Եթե Թուրքիան չազատվի S-400-ներից, ապա ամենայն հավանականությամբ CAATSA օրենքին (Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք-խմբ․) համապատասխան պատժամիջոցների կիրառման հարցը կբերվի Կոնգրեսի օրակարգ և ձայների ճնշող մեծամասնությամբ կհաստատվի։

Այդ ժամանակ Թուրքիան կզգա պատժամիջոցների հետևանքները։ Այս ամենի մասին մենք բացահայտ ասել էինք նախագահ Էրդողանին։ ՆԱՏՕ-ում տեղ չկա S-400 համակարգերի և այլ ռուսական զենքերի համար», – ասել է Օ’բրայանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան S-400 ՀՕՊ համակարգերի առուվաճառքի պայմանագիր էին ստորագրել դեռ 2017թ․ սեպտեմբերին։ Դրանց առաջին խմբաքանակի մատակարարումը տեղի ունեցավ 2019թ․ հուլիսին։ Թե պայմանագրի կնքումից առաջ, և թե հետո՝ մինչ օրս, ԱՄՆ պահանջում է Թուրքիայից՝ հրաժարել ռուսական զենքի գնումից ու շահագործումից, Թուրքիան համառորեն հրաժարվում է հաշվի նստել ԱՄՆ-ի կարծիքի հետ։ S-400–ների խնդիրը թուրք–ամերիկյան հարաբերություններում պարբերաբար սրվող լարվածության պատճառ է դարձել։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930