Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրենը պնդում է՝ կապ չունեն Ամուլսարի դեմ իրականացվող արշավի հետ

Նոյեմբեր 11,2019 21:55

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» դատական հայց է ներկայացրել «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովն՝ անդրադառնալով շրջանառվող այն տեղեկություններին, թե Ամուլսարի դեմ իրականացվող արշավի հետեւում կանգնած է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»:

«Մենք ունենք դատական հայց «Լիդիան Արմենիայի» դեմ եւ համոզված ենք, որ կկարողանանք ապացուցել՝ մենք նմանատիպ գործառույթների հետ կապ չունենք։ Ամենայն լրջությամբ եմ ասում՝ կյանքում թույլ չէինք տա նման ակտիվ գործունեություն կատարել մեր կոլեգաների դեմ, անկախ նրանից՝ նրանց մենեջմենթը սիրում ենք, թե՝ ոչ։ Նրանից հետո, երբ մեր մասին նեգատիվ ինֆորմացիա են տարածում, դժվար կլինի հաստատել, որ մեծ սեր ունենք»,-ասաց կոմբինատի գլխավոր տնօրենը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930