Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի միջև որևէ ստվերային պայմանավորվածություն չի եղել»․ «Ա1+» (տեսանյութ)

Նոյեմբեր 11,2019 23:07

«Սերժ Սարգսյանի խոսքը չի լինելու մեմուարների մասին, պատմություն չի լինի անցյալի մասին։ Լինելու է ներկայի ախտորոշման ու ապագայի տեսլականի մասին։ Եվ ես վստահ եմ, որ նախագահը ապագայի հորիզոն է բացելու»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե «մոտեցել է ժողովրդի հետ բաց և թափանցիկ խոսելու ժամանակը»։

Արմեն Աշոտյանը, սակայն, չցանկացավ ասել, թե ի վերջո, երբ է խոսելու Սերժ Սարգսյանը։ Խոսելով անցած տարի ապրիլին տեղի ունեցած հեղափոխության մասին, ՀՀԿ փոխնախագահը խոստովանեց, որ իրենք գերագնահատել էին համակարգի կառավարելիությունը և միասնականությունը։ Նաև թերագնահատել էին Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա տարբեր ներգործությունների ազդեցությունը։

Մամուլում հրապարակված որոշ տեղեկությունների համաձայն, հեղափոխությանը նախորդած բազմահազարանոց հանրահավաքների օրերին, նախկին իշխանությունները հանկարծ հայտնաբերել էին, որ իրենց հավատարիմ չեն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ու անգամ Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանը։ Արմեն Աշոտյանը բացառեց, որ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի դեմ ինչ-որ խարդախության մաս է եղել։ Իսկ եղե՞լ են մարդիկ, որոնք Սերժ Սարգսյանի դեմ ինչ-որ խարդախության մաս է եղել։ «Հետո կերևա»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ խուսափելով ուղղակի պատասխան տալուց։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930