Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից եւ Թուրքիայից առաջին արձագանքները ԱՄՆ Սենատի պատմական բանաձեւին

Դեկտեմբեր 13,2019 00:02

Ինչպես արդեն հաղորդել ենք՝ այսօր ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը միաձայն քվեարկեց 150-րդ բանաձևի օգտին՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը։ Ըստ Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի հաղորդագրության՝ «Սա պատմության մեջ առաջին անգամն է, որ Սենատը իր պաշտոնական դիրքորոշումն է հայտնում այս կարևորագույն պատմական հարցի կապակցությամբ։

Ներկայացուցիչների Պալատի 296-րդ և Սենատի 150-րդ բանաձևերը միմյանցից անկախ են՝ արտահայտելով առանձին պալատների դիրքորոշումները և ընթացակարգով չեն պահանջում ԱՄՆ նախագահի ստորագրությունը։ Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ օրենսդիր իշխանությունը ամբողջովին ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը՝ ևս մեկ քայլ առաջ տանելով համայն հայության պայքարը ուղղված պատմական ճշմարտությանն ու արդարությանը։

Միանման երկու բանաձևերը ունեն երեք կարևոր ուղերձ՝

1․ Բացառում են ԱՄՆ-ի մասնակցությունը թուրքական կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը

2․ Խրախուսում են ԱՄՆ-ի շարունակական ոգեկոչման ու ճանաչման միջոցառումները՝ միտված հիշատակելու այս մարդկության դեմ կատարված միջազգային հանցագործությունը

3․ Աջակցում են ԱՄՆ հանրակրթական հաստատություններում Հայոց Ցեղասպանության առարկայի դասավանդումը՝ կանխարգելելու մերօրյա նմանօրինակ հանցագործությունները։

ԱՄՆ Սենատը օժտված է դեսպանների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումների հաստատման ուժով, ուստի բոլոր առաջադրվելիք թեկնածուները պետք է այլևս հետևեն Կոնգրեսի պաշտոնական քաղաքականությանը, այլապես վտանգի ենթարկելով իրենց իսկ հեղինակությունն ու աշխատանքը»:

Ներկայացնում ենք նաեւ Հայաստանի իշխանության առաջին արձագանքները Սենատի քվեարկությանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. «ԱՄՆ Սենատը հենց նոր միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը: Հիրավի՝ պատմական իրադարձություն»:

ԱՄՆ Սենատը հենց նոր միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը:Հիրավի՝ պատմական իրադարձություն:

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Donnerstag, 12. Dezember 2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան.  «ԱՄՆ Սենատի կողմից 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը: Շնորհակալություն ենք հայտնում Սենատորներ Ռոբերտ Մենենդեսին, Թեդ Քրուզին և ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին»:

ԱՄՆ 🇺🇸 Սենատը միաձայն ընդունեց Հայոց 🇦🇲 ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 150 բանաձևը։ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ…

Gepostet von ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia am Donnerstag, 12. Dezember 2019

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց. «Ի ուրախություն մեզ բոլորիս՝ պատմական ճշմարտության վերականգնումն ու արժանի գնահատական տալն այսօր հստակ դրսևորվեց ԱՄՆ բոլոր սենատորների կողմից։ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն ցույց է տալիս, որ մարդկային ողբերգության պատմությունը չի մոռացվում, այլև դրա կանխարգելման համար այսօր էլ մղվում է պայքար։ Շնորհակալություն բոլոր այն անհատներին և կառույցներին, որոնք իրենց կարևոր ներդրումն ունեցան արդարության համար մղվող այս համառ պայքարում։ Շնորհակալություն բոլոր սենատորներին, հատկապես սենատոր Մենենդեսին և սենատոր Կրուզին իրենց հետևողական ջանքերի համար: Վիվա հայ-ամերիկյան բարեկամություն»:

Քիչ առաջ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Ի ուրախություն մեզ բոլորիս՝ պատմական…

Gepostet von Լիլիթ Մակունց Lilit Makunts am Donnerstag, 12. Dezember 2019

Հավելենք նաեւ, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը, արձագանքելով ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը, ասել է. «ԱՄՆ Սենատում հայկական բանաձևի ընդունումը վտանգում է մեր երկկողմ հարաբերությունները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031