Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի որոշ փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

Դեկտեմբեր 16,2019 18:05

Հանրապետության հրապարակում ամանորյա տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև առանձին օրերի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նկատառումով մի քանի փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն,
մասնավորապես.

Հանրապետության հրապարակում դեպի Մայր տոնածառ տանող վերգետնյա անցում տեղադրելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 21։00-ից մինչև դեկտեմբերի 19-ի ժամը 08։00-ն կդադարեցվի Հանրապետության հրապարակից դեպի Վ. Սարգսյան փող. տանող շրջանաձև ճանապարհահատվածի և Վ. Սարգսյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակի շրջանաձև հատված տանող տրանսպորտային հոսքերի երթևեկությունը։

Տոնածառի լույսերը վառելու արարողության փորձերը և միջոցառումը կազմակերպելու նպատակով
ս.թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 21։00-ից կդադարեցվի Նալբանդյան-Աբովյան հատվածի երթևեկությունը մինչև դեկտեմբերի 20-ի առավոտյան ժամը 05։00-ն և դեկտեմբերի 20-ին` ժամը 19։00-ից մինչև դեկտեմբերի 21-ը՝ ժամը 24։00-ն։
Ս.թ. դեկտեմբերի 21–ին` ժամը 17:00-24:00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները։

Դեկտեմբերի 31-ի համերգը կազմակերպելու նպատակով
ս.թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 22։00-ից կդադարեցվի Նալբանդյան-Աբովյան հատվածի երթևեկը՝մինչև հունվարի 1-ը՝ ժամը 08։00-ն։
Ս.թ. դեկտեմբերի 31–ին` ժամը 17:00-ից մինչև հունվարի 1-ը՝ ժամը 06:00-ն կփակվեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները։

Սուրբծննդյան համերգը կազմակերպելու նպատակով
2020թ. հունվարի 5-ին՝ ժամը 11:00-ից կդադարեցվի Նալբանդյան-Աբովյան հատվածի երթևեկությունը մինչև 24:00-ն։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031