Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել է Միկրոշրջան թաղամասում տեղի ունեցած սպանությունը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2019 22:10

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10․30-ի սահմաններում, «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգեցին ոստիկանության Հրազդանի բաժին ու հայտնեցին, որ Միկրոշրջան թաղամասի 91-րդ շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա՝ բռնության հետքերով։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ սպանվածը 51-ամյա տղամարդ էր։

Նրա դեմքն ամբողջությամբ ջնջխված էր։ Վարկած առաջ քաշվեց, որ վնասվածքները բռունցքի հարվածների հետևանք են։ Բնակարանի զննությամբ պարզ դարձավ, որ հացկերույթ էր եղել։ Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Կոտայքի մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, ձեռնարկեցին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ առանձնապես ծանր հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և րոպե առաջ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքից կարճ ժամանակ անց Հրազդանի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին,  որ տղամարդուն ծեծելով սպանել է նրա 40-ամյա ծանոթներից մեկը, որը Հրազդանի բնակիչ է։ Շուտով հայտնի դարձավ, որ հացկերույթի ընթացքում նրանց միջև անհիմն վեճ է սկսվել։ Փոխադարձ հայհոյանքներով ուղեկցված միջադեպը հանգուցալուծվել է սպանությամբ։ Հրազդանի ոստիկանները կասկածվողին թարմ հետքերով հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին։ Տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Նա ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

ՀՀ ոստիկնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031