Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտումներ՝ Շիրակի մարզում կատարվող հիմնանորոգման աշխատանքներում

Դեկտեմբեր 24,2019 17:05

2019 թ․ նոյեմբեր ամսին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ստուգումներ են իրականացվել Տիգրան Մեծի պողոտայի, Վ․ Սարգսյան փողոցի և Երևանյան խճուղում կատարվող շինարարական աշխատանքներում, որի արդյունքում արձանագրվել են մի շարք նախագծի և շինարարական նորմերի խախտումներ։

Տիգրան Մեծի պողոտայում կապալառու «ՍԻՍԻԱՆԻ ԲՈՒԱՏ» ՍՊ ընկերության կողմից թույլ են տրվել խախտումներ։

Մասնավորապես՝ փողոցի տարբեր հատվածներում շուրջ 52 գծամետր երկարությամբ եզրաքարերի նիշի բարձրությունը 5-6 սմ-ով ավելի է մայթի ասֆալտբետոնե պատվածքի նիշի բարձրությունից, շուրջ 45 գծամետր երկարությամբ հատվածում բազալտից եզրաքարերի ճակատային միացման խոռոչները դատարկ են, եզրաքարերի հետևի բետոնե միաձույլ կապող գոտին իրականացված է անբավարար որակի։ Անհամապատասխանություններ են հայտնաբերվել մայթի վրա տեղադրված դիտահորի, անձրևաջրերի հեռացման հորի և ասֆալտբետոնի պատվածքի նիշերի միջև, ինչի պատճառով առաջանում են ջրերի կուտակումներ։ Դիտահորերի կապարիչները անհարթ են տեղադրված, որոնք երթևեկության ժամանակ աղմուկ են հանում։

Վ․Սարգսյան փողոցում կապալառու «ԱԱԲ պրոեկտ» ՍՊ ընկերության կողմից թույլ են տրվել հետևյալ խախտումները։ Ամբողջ փողոցի երկարությամբ 18 տեղերում փակված չեն եզրաքարերի հետնամասի խոռոչները, մեկ հատվածում ապահովված չէ ասֆալտբետոնե ծածկույթի թեքությունը, ինչի արդյունքում գոյանում են ջրափոսեր։ Մայթերի երկաթբետոնե եզրաշարը՝ մոտ 65 գծամետր երկարությամբ, շեղված է ուղղագիծ դիրքից, փողոցի անձրևաջրերի հեռացման հորերի թվով 3 ճաղավանդակները տեղադրված են նախագծային նիշից ցածր։ Երկու էլեկտրական սյուների նիշերը ցածր են նախագծային նիշից, մեկ տեղում էլեկտրական մալուխները տեղադրված են նախագծային նիշից բարձր, մալուխների խրամուղիները լցված են բետոնե  քարերով։

Երևանյան խճուղու կապալատու «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերության կողմից թույլ են տրվել հետևյալ խախտումները։ Երկու տեղերում ընդհանուր՝ մոտ 17 գծամետր երկարությամբ բազալտից եզրաքարերը ջարդված են, անջատված են միաձույլ բետոնե հիմքից և կապող գոտուց։ Երկաթուղային գծանցման հատվածում շուրջ 27 գծամետր երկարությամբ հատվածում ասֆալտբետոնե պատվածքը անհարթ է, առաջացել են ջրափոսեր։ Դպրոցի դիմաց կառուցված ասֆալտբետոնից արգելանքի բարձրությունը 8-9 սմ․ է նախագծային 7 սմ-ի փոխարեն, թվով 4 թեքահարթակների տեղադրման նիշերը 3-5 սմ-ով բարձր են նախագծայինից։

Խճուղու ամբողջ երկարությամբ արտաքին լուսավորության հենասյուների մետաղական տակդիրների նախագծային նիշերը 15սմ-ով բարձր են եզրաքարերի նիշից և բաց վիճակում են, ինչը կարող է մարդկանց համար վտանգ ներկայացնել։ Նշվածի վերաբերյալ նախագծային լուծում չի տրվել։

Երեք փողոցներում էլ տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊ ընկերությունը թույլ է տվել հսկողության կարգերի խախտումներ։ Վերոնշյալ նախագծի և շինարարական նորմերի խախտումների վերաբերյալ շինարարության վարման ընդհանուր մատյանում  գրառումները լիարժեք չեն, ոչ բոլոր թերություններն են արձանագրվել, եղածն էլ թերի է։

Արդյունքում երեք կապալառու կազմակերպությունները, տեխնիկական և հեղինակային հսկողություններ իրականացնող կազմակերպությունը ենթարկվել է պատասխանատվության «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածներով, նրանց և կառուցապատողին տրվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ սահմանված ժամկետում արձանագրված թերությունները վերացնելու վերաբերյալ, պատասխանատուների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն աշխատանքների վերաբերյալ, որոնք ձմռան պայմաններում հնարավոր չէ իրականացնել։

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031