Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը գործընկերներին ներկայացման տոմսեր է նվիրել

Դեկտեմբեր 26,2019 12:38

Այսօր կառավարության նիստում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ այս Ամանորը տարբերվելու է նախորդ տարիներից, քանի որ տարին ամփոփելու են դասական համերգով: Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 31-ին ժամը 18:00-ին բոլոր քաղաքացիներին հրավիրեց Սպենդիարյանի անվան Օպերային թատրոն՝ դասական երաժշտություն լսելու: Նախարարը նաեւ ասաց, որ Նոր տարվա բացումն էլ անելու են նույնպիսի դասական համերգով:

Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ  հունվարի 1-ից սկսած մշակութային օջախները, թանգարանները նույնպես աշխատելու են. Բեմադրված է շուրջ 20 ներկայացում, որոնք նախատեսված են ե՛ւ մեծահասակների ե՛ւ փոքրիկների համար:

ԿԳՄՍ նախարարը կոչ արեց միմյանց ներկայացումների տոմսեր նվիրել: Ասաց, որ ինքն էլ գործընկերներին նվիրել է տարվա լավագույն ներկայացումներից մեկի՝  «Թռիչք կկվի բնի վրայով» բեմադրության տոմսեր: Վարչապետը նախարարից հետաքրքրվեց՝ անձնական միջոցների ՞ց է գնել: Նախարարն ասաց՝ այո:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031