Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ծեծի են ենթարկվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները. shamshyan.com

Հունվար 02,2020 22:01

Հունվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Արևաշող գյուղի 1-ին փողոցում՝ գյուղի կենտրոնական հատվածում գտնվող եկեղեցու մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 30-ամյա Վահրամ Մուրադյանի, 28-ամյա Վահե Մուրադյանի և Արևաշող գյուղի բնակիչներ՝ 24-ամյա Ալեքս Ղուբաթյանի և 22-ամյա Նարեկ Թադևոսյանի միջև։

Վահրամ Մուրադյանը ոստիկանության Սպիտակի բաժին կատարվածի մասին տեղեկացրել է և հայտնել, որ բացի նշված անձանցից, Ջերմուկ քաղաքի բնակիչ՝ ոմն Գևորգը նույնպես այդ անձանց հետ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր և եղբոր՝ Վահե Մուրադյանի մարմնի տարբեր մասերին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վահրամ և Վահե Մուրադյանները ծառայում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում՝ ժողովրդին հայտնի «Կիրովականի բանտում»՝ որպես պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետներ, երկուսն էլ կոչումով արդարադատության ավագ սերժանտ են:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031