Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանացի հանդիսատեսը հիացած էր հայ երաժիշտների կատարողական բաձր արվեստով

Հունվար 15,2020 17:35

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ Գերմանիայում կայացած համերգների վերաբերյալ

Հունվարի 12-ին Բեռլինի Ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Նվագախմբի մենակատարն էր աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը:

Գերմանացի հանդիսատեսը հիացած էր հայ երաժիշտների կատարողական բաձր արվեստով, ինչպես նաև Ջոն Տեր-Թադևոսյանի՝ 1959թ. սիմֆոնիայի ներկայացմամբ: Այն եվրոպացի հանդիսատեսի համար անհայտ էր, սակայն իր խորությամբ յուրովի ընկալվեց վերջինիս կողմից՝ արժանանալով բարձր գնահատանքի:

Հերթական անգամ հայ երաժիշտները կարողացան բեռլինյան հայտնի համերգասրահում իրենց վարպետության միջոցով լավագույնս ներկայացնել դասական մշակույթի նկատմամբ հայ ժողովրդի սերն ու նվիրվածությունը:

Մյունխենում, Շտուտգարտում և Բեռլինում կայացած համերգներն իրականացվել էին նվագախմբի 2020թ. Եվրոտուրի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031