Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է վերացնել երկրի դեմ տարվող հիբրիդային պատերազմի ներհայաստանյան բաղադրիչը՝ ազգային ներուժի համահավաքով․ հայտարարություն

Հունվար 18,2020 22:51

Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդը ցավակցում է երիտասարդ պետական գործիչ Գեորգի Կուտոյանի հարազատներին, մերձավորներին և ընկերներին՝ նրա ողբերգական մահվան կապակցությամբ:

Միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ քաղաքական սպանություն են ոչ միայն քաղաքական պատճառներ, այլև քաղաքական հետևանքներ ունեցող սպանություն/ինքնասպանությունները:

Անկախ այն բանից, թե ներքաղաքական ներկա դասավորության պայմաններում քաղաքական խմբավորումները չեն զլանա կատարվածն օգտագործել սեփական հարմար դիրքավորումների նպատակով, անհրաժեշտ է պետական ամենաբարձր մակարդակով մտահոգության առարկա դարձնել Հայաստանի Հանրապետության համալիր խոցելի վիճակը: Այս դեպքը գալիս է հանրային հոգեբանության և գիտակցության մեջ առավել խորացնելու անորոշության, տագնապի, անվստահության և անհուսալիության, սեփական ուժերի հանդեպ անվստահության զգացումը: Այդպիսի մթնոլորտի ստեղծումը նախապատրաստումն է խոշոր և աղետալի իրադարձությունների, որոնց առջև կանգնելու մարտահրավերը պետք է ընդունել հնարավորինս շուտ և վերացնել երկրի դեմ տարվող հիբրիդային պատերազմի ներհայաստանյան բաղադրիչը՝ ազգային ներուժի համահավաքով:

Ժամանակն է հրաժարվել հեղափոխական մոտեցումներից և հստակ անցում կատարել պետականավարման պահպանողական սկզբունքներին՝ հեղափոխականությունից պահելով բացառապես ներկայիս կտրուկությունը:

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031