Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԳՄ ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները մրցանակներ են ստացել

Փետրվար 14,2020 18:30

Փետրվարի 14-ին Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Հայաստանի գրողների միությունը մրցանակներ հանձնեց ՀԳՄ ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին։

«Տարվա լավագույն գիրք մրցանակաբաշխությունը մեր ամենահարգի մրցանակաբաշխություններից մեկն է, որը կրում է մեծանուն գրողների անունները, և ես նկատել եմ, որ մեր գրողները շատ սիրով իրենց կենսագրության մեջ նշում են այդ մրցանակները․ բնականաբար դա կենսագրության լավագույն մաս է կազմում»․ – ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ Նա նաև նշեց, որ մրցանակակիրներին ընտրել է միությունը։

«Պոեզիա» անվանակարգում Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ ստացավ Գագիկ  Սարոյանը՝ «Բացիկներ» գրքի համար, «Դրամատուրգիա» անվանակարգում Լևոն Շանթի  անվան մրցանակին արժանացավ Էլֆիք Զոհրաբյանը՝ «Թեթև տարեք» գրքի համար, «Հրապարակագրություն» անվանակարգում Միքայել Նալբանդյանի անվան մրցանակը «Վերջին երանին» գրքի համար ստացավ Նանեն։

«Մանկական գրականություն» անվանակարգում Վախթանգ Անանյանի  անվան մրցանակակիր ճանաչվեց Հակոբ Մուշը՝ «Հեքիաթներ թղթե ինքնաթիռից» գրքի համար, «Գրականագիտություն, գրաքննադատություն» անվանակարգում Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակը տրվեց Ֆելիքս Բախչինյանին՝ «Խավարին չհավատալու, խավարին չտրվելու պոեզիան» գրքի համար, «Թարգմանական գրականություն» անվանակարգում Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակը հանձնվեց Շանթ Մկրտչյանին՝ Ֆեռնանդո Պեսսոայի «Քնարերգություն» գրքի թարգմանության համար։ Գրական վաստակի համար Հովհաննես Թումանյանի  անվան մրցանակին արժանացան Ավիկ Իսահակյանը և Սուսաննա Հովհաննիսյանը՝ համապատասխանաբար «Վերնատան» զավակները» և «Հովհաննես Թումանյան» գրքերի համար:

Էլինա Ղազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829