Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը հայտնել է սպանված զինծառայողի մասին

Փետրվար 24,2020 13:15

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն  փետրվարի 24-ի առավոտյան Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի հատվածում, որը գտնվում է Հայաստանի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղից ոչ հեռու, սպանվել է զինծառայող Իբրահիմ Ալեմշահ օղլու Վելիևը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հաղորդագրության համաձայն՝  զինծառայողը սպանվել է «դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս»:

Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ Facebook սոցիալական ցանցում գրել է, որ երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: «Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»,-գրել է նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829