Լրահոս
Օրվա լրահոսը

Նորանշանակ տնօրենի ամուսինը սպառնում է «կոտրել աշխատակիցների ոտքերը». Shamshyan.com

Փետրվար 25,2020 16:05

Արդեն մի քանի ամիս է, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ում։ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել։ Ահազանգող քաղաքացիները, ներկայանալով, որ իրենք երկար տարիներ որպես ընթերցողներ մեծ սիրով այցելել են նշված գրադարան, հիմա չեն կարողանում ընթերցանության նկատմամբ իրենց ծարավը հագեցնել, քանի որ ամիսներ առաջ նշանակված նոր տնօրենի պատճառով գրադարանում «արշալույսները խաղաղ չեն»։

Այսօր՝ փետրվարի 25-ին, Shamshyan.com-ի հետ զրույցում գրադարանի աշխատակիցները, ովքեր մի քանի սերունդներ են ճանապարհել այս գրադարանից բարձրագույն ուսումնական հաստատություններ, ասում էին. «Թավշյա և ոչ բռնի հեղափոխությունից հետո, ինչին նաև մենք ենք ակտիվ մասնակցություն ունեցել, մեզ նոր տնօրեն բերեցին։ Մտածեցինք՝ ամեն ինչ լավ կլինի, մութ ու ցուրտ տարիներին անգամ գրադարանը պատվով պահած նախկին տնօրեններով ու կոլեկտիվի անդամներով ասում էինք՝ նոր տնօրենի նշանակումով մի բան էլ կավելանա գրադարանում։ Սակայն, ցավոք, մեր ուրախությունը շատ կարճ տևեց։ Եթե մտնեք գրապահոցներ, կտեսնեք՝ գրքերն արդեն փոշոտվել են, իսկ դրա պատճառը նոր տնօրենի՝ ոչ բարիդրացիական հարաբերություններն են բոլորիս նկատմամբ։

Բանը հասել է նրան, որ նրա ամուսինը սպառնում է մեզ, որ մեր ոտքերը կկոտրի։ Առանց որևէ նախազգուշացումների, որոշել է գրչի մեկ հարվածով ողջ կոլեկտիվին ազատել աշխատանքից, մինչդեռ բոլորս զգալով՝ նրա ոչ ճիշտ և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանքով ինչպես է գրադարանը հեղինակազրկվում, ընդվզեցինք՝ պահանջելով նրա հրաժարականը։ Դրանից հետո սկսվեցին հետապնդումները, էլ չենք խոսում նրա կողմից արհամարհական վերաբերմունքի մասին։ Պահանջում ենք, որպեսզի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, վերջապես, կարգավորեն խնդիրը և ոչ թե ի շահ իրենց կուսակից տնօրենի, այլ ի շահ արդարության, ի շահ մեր ընթերցողների։ Օրեր առաջ նշվեց նաև Գրքի տոնը, Ամենայն հայոց բանաստեղծի տոնը, ու այդ օրը, ցավոք, մենք չունեցանք այցելուներ, մինչդեռ նախկին տնօրենների ժամանակ մեծ սիրով էինք նշում Գրքի տոնը։ Նոր տնօրենն ամեն անգամ փորձում է ոստիկանների ներկայությամբ հոգեբանական ճնշում գործադրել մեզ վրա, մինչդեռ ոստիկաները, գալով նշված վայր, իրենք են տեսնում, որ տնօրենի ասածը, Թումանյանի ասած «Շուն ու կատվի պատմությունն է»։

Այսօր նույնպես տնօրենի ահազանգով ժամանել էին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, ովքեր տնօրենին հայտնեցին, որ ոչ մի ներխուժում, ոչ մի հակաօրինական քայլ կոլեկտիվի կողմից չկա, մինչդեռ տնօրենը պնդում էր, որ նրանք ազատված են աշխատանքից և պետք է գրադարանում չլինեն։ Տնօրենն էլ, իր հերթին, հերքում էր կոլեկտիվ ողջ անձնակազմի ասածները՝ հայտնելով, որ ինքը ոչ մի անօրինական գործողություններ չի կատարել, իր բոլոր գործողությունները օրենքի սահմաններում են, իսկ ինչ վերաբերվում է թաղապետի կողմից իրեն արված նկատողություններին, նա ասաց, որ այդ դեպքով ինքը դիմել դատարան։

Գրադարանի աշխատակիցները, որոնց տնօրենը համարում է «նախկին աշխատակիցներ», տնօրենին մեղադրում էին նաև լուրջ ինքնիրավչությունների մեջ, ինչը նույնպես տնօրենը հերքում էր:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզնաղբյուր կայքում:

Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829