Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի ամբողջովին․ «Ժողովուրդ»

Փետրվար 29,2020 10:45

2019 թվականի հունիսին Մարտի 1-ի գործի շրջանակներում սպանության մեղադրանքով կալանավորվել էր ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը, որը, սակայն, երկու ամիս անց ազատ արձակվեց։ Եվ ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գեղամ Պետրոսյանի քրեական գործն առաջիկայում կարող է կարճվել: Այսինքն՝ մեղադրանք առաջադրեցին, սակայն չկարողացան ապացուցել: Բացի այդ, 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հանդես եկավ մի աղմկահարույց հայտարարությամբ՝ ասելով, թե Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008-ի դեպքերի ժամանակ սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ Մինչ օրս, սակայն, այս հայտարարությունն էլ ոչ մի կերպ չի հիմնավորվել:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հատուկ քննչական ծառայություն՝ հասկանալու համար՝ որեւէ տեղաշարժ առկա է Տիգրան Աբգարյանի կամ մյուս սպանությունների մասով, սակայն ՀՔԾ-ից որեւէ մեկնաբանություն չտվեցին: Եվ ստացվում է՝ 12 տարի անց ունենք փաստ, որ ոչ մի սպանության դեպք բացահայտված չէ: Ի վերջո, 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի բացահայտումը չի ենթադրում միայն սահմանադրական կարգի տապալման հոդվածով մեղադրանքներ առաջադրելով բավարարվել, ինչն էլ այս ընթացքում փորձում են հրամցնել հանրությանը: Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի ամբողջովին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829