Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռնափոխադրումները, այնուամենայնիվ, կարող են վտանգավոր լինել. «Հրապարակ»

Մարտ 03,2020 11:11

Կորոնավիրուսը Հայաստան եկավ Իրանից, եւ երկրորդ հարցը, որը խուճապային տրամադրություն է առաջացնում, Իրանից բեռնատար մեքենաների անխոչընդոտ մուտքն է։ Հասկանալի է, որ Իրանից եկող բեռնատարների մուտքն արգելելը վնասակար է տնտեսության համար, սակայն ախտահանո՞ւմ են արդյոք այս երկրից մուտք գործող բեռնատարները։ Սահմանային հսկողությամբ զբաղվում է առողջապահական տեսչական մարմինը։ Այս մարմնի մամուլի պատասխանատու Լիլիթ Եղիազարյանին հարցրինք, թե արդյոք ախտահանվո՞ւմ են Իրանից եկող բեռնատարները։ «Մենք որեւէ նման գործառույթ չունենք,- ասաց նա,- եթե ախտահանում ասելով նկատի ունեք կորոնավիրուսից մաքրումը, ապա նման ընթացակարգ նախատեսված չէ, որովհետեւ, ըստ համաճարակաբանների, այդ վիրուսը չոր մակերեւույթով չի տարածվում։ Միջազգային առողջապահական վերջին կանոններով, բեռների ախտահանման ընթացակարգ չի նախատեսվում, որովհետեւ դրանցով կորոնավիրուսի տարածման ռիսկը մոտ է զրոյի»։

Այնուամենայնիվ, կորոնավիրուսի հայրենիքից՝ Չինաստանի Ուհան քաղաքից, բեռնափոխադրումներն արգելափակված են մինչեւ մարտի 10-ը, իսկ դեպի Ուհան ուղեւորվում են միայն առաջին անհրաժեշտության սնունդ եւ պարագաներ։ Սա նշանակում է, որ բեռնափոխադրումները, այնուամենայնիվ, կարող են վտանգավոր լինել։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031