Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Տուրիստական ոլորտին անհրաժեշտ է պետական աջակցություն․ Մանե Թանդիլյան

Մարտ 14,2020 23:27

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել առաջարկությամբ․

Ֆինանսատնտեսական ճգնաժամի և կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջության կտրուկ անկման հետևանքով լուրջ խնդրի առաջ են կանգնել այդ ոլորտի բազմաթիվ ընկերություններ։

Մասնավորապես հյուրանոցային բիզնեսը, հանրային սննդի օբյեկտները գրեթե կաթվածահար են եղել։ Նույնպիսի պատկեր է նաև տուրիստական, ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններում։

Այս համատեքստում կարևոր է այդ ընկերություններին պետական աջակցությունը, մասնավորապես առաջարկում եմ կառավարությանը արտահերթ ռեժիմով ժամանակավոր փոփոխություն նախաձեռնել հարկային օրենսգրքում՝ այդ ոլորտի ընկերությունների համար սահմանելով հարկային արձակուրդ՝ բոլոր տեսակի հարկերի մասով առնվազն կես տարի ժամկետով։

Միևնույն ժամանակ նմանատիպ նախաձեռնությամբ պարտավոր է հանդես գալ նաև Երևանի քաղաքապետարանը՝ Երևան քաղաքում հանրային սննդի ընկերություններին ազատելով տեղական տուրքերից և վճարներից, ինչպես նաև հողի վարձավճարներից։

ՏՈւՐԻՍՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆՖինանսատնտեսական ճգնաժամի և կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջության կտրուկ…

Gepostet von Մանե Թանդիլյան – Mane Tandilyan am Samstag, 14. März 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031