Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Կառավարությունները պետք է հավաստի տեղեկատվության տրամադրեն կորոնավիրուսից բխող սպառնալիքի մասին. ԶԼՄ-ների ազատության հարցերով փորձագետներ

Մարտ 19,2020 21:42

Մարդու առողջությունը կախված է ոչ միայն հասանելի բժշկական ծառայություններից, այլ նաև համաճարակի վերաբերյալ  ճշգրիտ տեղեկատվություն ունենալու հասանելիությունից: Խոսքի ազատության իրավունքը, որն իր մեջ ներառում է տարբեր տեսակի տեղեկություն, կարծիք փնտրելու, ստանալու, հրապարակելու իրավունք, վերաբերում է բոլորին և կարող է ենթարկվել միայն նեղ սահմանափակումների: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի խոսքի և մամուլի ազատության հարցերով կոմիտեի, Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովի և Եվրոպայում ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի համատեղ հայտարարության մեջ:

ԶԼՄ-ների ազատության հարցերով փորձագետները կառավարություններին նախևառաջ կոչ են անում հավաստի տեղեկատվության տրամադրել կորոնավիրուսից բխող սպառնալիքի վերաբերյալ: Բացի այդ նրանք շեշտում են, որ կառավարությունները պարտավոր են հասանելի ձևաչափով հուսալի տեղեկատվություն տրամադրել բոլորին՝ առանձնակի ուշադրություն դարձնելով մարդկանց, որոնք զրկված են ինտերնետի հասանելիությունից, ինչպես նաև սահմանափակ կարողություններով անձանց:

Նրանց խոսքով՝ ճգնաժամային իրավիճակում ինտերնետի հասանելիությունը չափազանց կարևոր է, ուստի անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունները զերծ մնան ինտերնետի հասանելիության արգելափակումից: «Տեղեկատվության հասանելիության իրավունքը նշանակում է, որ կառավարությունները պետք է հավելյալ ջանք գործածեն՝ լրագրողների աշխատանքը պաշտպանելու համար: Լրագրողները կարևորագույն գործառույթ են իրականացնում հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների ժամանակ»,-շեշտում են փորձագետները:

«Մենք կիսում ենք այն մտավախությունը, որ համաճարակի վերաբերյալ կեղծ տեղեկությունը կարող է հանգեցնել առողջական խնդիրների, խուճապի և անկարգությունների: Ուստի, կարևոր է, որպեսզի կառավարությունները և ինտերնետ մատակարարող ընկերությունները  իրենք առաջինը տրամադրեն հուսալի տեղեկատվություն…բովանդակության կրճատումը, գրաքննությունը կարող են հանգեցնել կարևոր տեղեկատվության հասանելիության սահմանափակմանը, դրանք պետք է կիրառվեն խիստ անհրաժեշտության դեպքում և համամասնորեն: Համաճարակի վերաբերյալ տեղեկատվության քրեականացման ցանկացած փորձ կարող է անվստահություն առաջացնել ինստիտուցիոնալ տեղեկատվության նկատմամբ, ինչպես նաև բացասական ազդեցություն ունենալ խոսքի ազատության վրա»,-ասվում է հայտարարության մեջ:

Անդրադառնալով կորոնավիրուսի տարածման մասշտաբները վերահսկելու համար օգտագործվող տեխնոլոգիական գործիքներին՝ մեդիա փորձագետները կոչ են անում հնարավորինս սահմանափակել դրանց օգտագործումը, ապահովել հիվանդների անձնական տեղեկատվության անձեռնմխելիություն, լրագրողների աղբյուրների պաշտպանություն:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031