Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ գրասենյակ են զանգել ու վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ հնչեցել Սաքունցի հասցեին՝ Պուտինի մասին խոսելու համար

Մարտ 20,2020 23:07

Այսօր ռուսաստանյան հեռախոսահամարով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է զանգել մի տղամարդ և զանգին պատասխանող իրավախորհրդատուին սպառնալից տոնով հարցրել է․ «Էս Սորոսի ագենտների, էն Սաքունցի օֆիսն ա՞, բա ինքը էս ու՞ր ա»։

Իրավախորհրդատուի պատասխանից հետո, որ ՀՔԱՎ գրասենյակ է զանգել, տղամարդը վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ է հնչեցել Ա․ Սաքունցի հասցեին՝ Պուտինի մասին խոսելու համար։

Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ԱԱԾ տնօրեն Է․ Մարտիրոսյանին՝ զանգահարող անձին հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու և ՀՔԱՎ գրասենյակի ու Ա․ Սաքունցի անվտանգության ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցով։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031