Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ. «Համայնքի ղեկավարը ձերբակալված չէ, այս պահին էլ աշխատում է»

Մարտ 21,2020 18:46 Share

Aravot.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ խուզարկություն է տեղի ունեցել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի եւ նրա տեղակալի բնակարաններում, կար նաեւ տեղեկություն, որ նրանք ձերբակալվել են։ Պարոն Առուշանյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, որպեսզի կարողանանք մեկնաբանություն ստանալ:

Կապվեցինք համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի հետ, նա  խուզարկության մասին ոչինչ չհայտնեց եւ ընդամենն ասաց, որ ձերբակալության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն են, ու իրենք չգիտեն, թե ինչ նպատակով է տարածվել այդ տեղեկությունը:

«Գորիսի համայնքի ղեկավարն այս պահի դրությամբ էլ աշխատում է համայնքապետարանում»,-ասաց տիկին Յոլյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել