Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագծում որոշ փոփոխություններ են արվել

Ապրիլ 09,2020 15:00 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է կառավարության հեղինակած՝ «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» եւ կից օրենքների փոփոխությունների փաթեթը:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում փոփոխություններ եւ առաջարկներ են եղել: «ԼՀԿ-ն առաջարկել է գույք ձեռքբերողի բարեխիղճ չլինելու հանգամանքի ապացուցման բեռը տեղափոխել իրավասու մարմնի վրա, եւ առաջարկն ընդունվել է: Հանձնաժողովի այլ անդամների առաջարկների հիման վրա օրինագծով սահմանված հանցագործությունների ցանկից հեռացվել է «առեւտրային կաշառք»-ը: Դատավորների հետ քննարկումների արդյունքում հստակեցվել է հայցի հարուցման ընթացակարգը, ապացույցների նախնական ապահովման ընթացակարգը, մինչեւ հայցի հարուցումը հաշտության կնքման ընթացակարգը»,-նշեց Ռուստամ Բադասյանը:

Հավելենք, որ օրենսդրական փաթեթն առաջիկայում պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: