Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ի աշխատակազմի՝ նկատողություն ստացած աշխատակիցները կզրկվեն պարգեւատրումից. Տիգրան Գալստյան

Ապրիլ 27,2020 22:45

ՀՀ Աժ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ընդունեցի շատ կարևոր մի որոշում, որը կրկին միտված է նպաստելու ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը․

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները, ովքեր հանդես կգան աշխատակազմի աշխատանքների արդյունավետության բարձրացման, ռացիոնալացման, ավտոմատացման կամ որակական զարգացման կիրառելի առաջարկներով, կարժանանան էական խրախուսումների, պարգևատրումների,

Այն աշխատակիցները, ովքեր կատարած թերի աշխատանքի կամ գործող կարգերի խախտման համար ստացել են նկատողություն, կզրկվեն հնարավոր հերթական պարգևատրումից(ներից)՝ մասնակի կամ ամբողջությամբ:

Արդյունավետության բարձրացումը լինելու է անկասելի: Նոր ժամանակաշրջանում հին աշխատելաոճը համարում ենք անընդունելի»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930