Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Ապրիլ 30,2020 22:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին վարչապետն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ժամանակ:

Վարչապետը ինքնամեկուսացել է, նա հավաստիացրել է, որ կառավարությունը շարունակելու է բնականոն աշխատանքը: Միշուստինն ընդգծել է, որ կապի մեջ կշարունակի լինել նախարարների կաբինետի անդամների հետ: Նա նաև նշել է, որ կառավարության ղեկավարի պարտականություններն առաջարկել է ստանձնել փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին:  Միշուստինը ՌԴ քաղաքացիներին կոչ է արել լուրջ վերաբերել կորոնավիրուսին և անել հնարավոր ամեն ինչ՝ վիրուսի տարածումը կանխելու համար:

Վլադիմիր Պուտինն իր հերթին հույս է հայտնել, որ Միշուստինը կշարունակի ակտիվ մասնակցել կառավարության աշխատանքին, նա հավաստիացրել է, որ տնտեսության, քաղաքացիներին աջակցելու ոլորտներում վերջնական որոշումներ չեն կայացվի առանց վարչապետի:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: