Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը թրաֆիքինգի վրա մտահոգիչ է. ԵԱՀԿ

Ապրիլ 30,2020 23:50

Կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը թրաֆիքինգի վրա մտահոգիչ է: Այս մասին ասվում է  մարդկանց շահագործման և թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով  ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Վալյանթ Ռիչիի հայտարարությունում: Ռիչին պատրաստակամություն է հայտնել օժանդակել ԵԱՀԿ անդամ պետություններին թրաֆիքիգնի դեմ պայքարի ծրագրեր, օրենսդրական նախաձեռնություններ մշակելու հարցում:

Նա ԵԱՀԿ անդամ երկրների իշխանություններին կոչ է արել կորոնավիրուսի համավարակի պայմաններում ապահովել տնտեսական, սոցիալական աջակցության ծառայությունների համընդհանուր հասանելիություն, այդ թվում՝  գործազուրկների համար, ինչպես նաև  կեցության իրավունք տրամադրել ներգաղթյալների և ապաստան հայցողներին՝ անկախ վերջիններիս իրավական վիճակից: Վայլանթ Ռիչին հորդորել է առաջնահերթ աջակցել ռիսկային ոլորտներում ներգրավվածներին, ինչպիսիք են մարմնավաճառները և կոչ արել թրաֆիքինֆգի զոհերին անմիջապես ապահովել բնակավայրով, տրամադրել բժշկական, հոգեբանական օգնություն: ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի խոսքով՝ իրավապահ մարմինները ևս պետք է պատրաստակամ լինեն աջակցելու թրաֆիքինգի զոհերին և հնարավորինս շուտ բացահայտելու թրաֆիքինգով զբաղվող հանցավոր խմբերին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930