Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում եւս շաքարախտով հիվանդացության աճի միտում է նկատվում». փոխնախարար

Մայիս 05,2020 14:24 Share

ԱԺ-ն այսօր քննարկում է «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների գործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը: Համաձայնագիրը ստորագրվել է 2008թ.-ին, Հայաստանը միացել է դրան: Ինչպես նշեց ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, ԱՊՀ երկրներում իրականացվում են մի շարք գործառույթներ, որոնք մեր երկրում եւս կնպաստեն հիվանդացության մակարդակի նվազեցմանը, տեղեկատվական, գիտամեթոդական հարցերի քննարկմանը. «Կարեւոր է հիվանդների կյանքի որակի պահպանմանն ուղղված գիտելիքների ձեռքբերումը, որի ուղղությամբ փորձում ենք գործակցել մյուս երկրների հետ»:

Թե ինչու է համաձայնագրի վավերացումն այսքան երկար տեւել, Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց. «Կարծում եմ՝ բյուրոկրատական հարցեր են եղել, բայց վերջին տարում ակտիվացրել ենք ԱՊՀ շրջանակում նման քննարկումները»:

Փոխնախարարը, թեեւ այս պահին վիճակագրության չի տիրապետում, բայց տեղեկացրեց, որ բոլոր երկրներում, այդ թվում՝ ՀՀ-ում, շաքարախտով հիվանդացության աճի միտում է նկատվում. «Ֆիզիկական պասիվությունը եւ ոչ ճիշտ սննդակարգը նպաստում են հիվանդացության աճին: ՀՀ-ն միջին ցուցանիշներ ունի այս առումով, բայց արտառոց կամ տարբերվող ցուցանիշներ չկան: Այս հիվանդացությունը մահացության առումով ՀՀ-ում 4-րդ տեղում է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031