Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ, չենք կարծում, որ գործընթացը տապալվել է». Մակունցը՝ «վեթինգի» մասին

Մայիս 12,2020 13:53 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ոչ, չենք կարծում, որ գործընթացը տապալվել է: Կարծում ենք, որ շատ հարցերում ճիշտ կլիներ ավելի արագ գործել: Մենք չենք ասում, թե մեր գործողություններում ամեն ինչ կատարյալ է, բայց ձգտում ենք անել առավելագույնը, որպեսզի համապարփակ անդրադառնանք դատաիրավական բարեփոխումներին»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի երեկվա զրույցին, որում նախարարը նշում է՝ դատավորների «վեթինգը» հնարավոր չէ սահմանադրության արգելքների պատճառով, ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Պարզապես մեր լիազորությունների շրջանակում պետք է հետեւողական լինենք այս ոլորտի վերաբերյալ նախարարության մշակած ռազմավարությանը եւ իրականացնենք այն: Նախարարը հանգամանալից խոսեց «վեթինգից»: Կարծում ենք՝ գործնականում դրական ազդեցություն կունենան դատավորների բարեվարքության գործիքները: Նախարարը եւ ԱԺ համապատասխան հանձնաժողովը նշել են, որ բարեվարքության գործիքները գրեթե կատարում են «վեթինգի» գործառույթը: Թեեւ սահմանադրությունը թույլ չի տալիս, չի նշանակում, թե դատավորների բարեվարքության օրենքների շարքը չի լուծելու խնդիրների մեծամասնությունը»,-համոզմունք հայտնեց Լիլիթ Մակունցը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: