Լրահոս
Օրվա լրահոսը

2 ամսվա սնունդ ու բնակարանի վարձակալության գումար՝ 120 սիրիահայ փախստական ընտանիքի

Հունիս 08,2020 17:26 Share

Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակն էլ ավելի է սրում փախստականների խոցելի վիճակն ամբողջ աշխարհում: Հայաստանում գտնվող բազմաթիվ սիրիահայ փախստականներ ԿՈՎԻԴ-19-ի հետևանքով հայտնվել են դժվար սոցիալական կացության մեջ:  Բաց հասարակության հիմնադրամներ֊Հայաստանը, «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության միջոցով, հրատապ սոցիալական օգնություն է տրամադրում սիրիահայերին՝  հոգալու նրանց կենսական կարիքները համավարակի պայմաններում:

Հիմնադրամի օժանդակությամբ, «Հալեպ» կազմակերպությունը երկու ամսվա սնունդ ու բնակարանի վարձակալության գումար կհատկացնի 120 սիրիահայ փախստական ընտանիքի:  Ավելին, կազմակերպությունը կօժանդակի սիրիահայերի կողմից գործարկվող սոցիալ-ձեռնարկատիրական խոհանոցին, որը սնունդ կառաքի COVID-19 հիվանդների բուժմամբ զբաղվող 100 բուժաշխատողների ու կամավորների համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել