Լրահոս
Կրկին արծաթե մեդալ
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Նրանք, ովքեր ասում են՝ կորոնավիրուսն անվտանգ է, նույնն է, թե ասեն՝ ապրիլյան պատերազմին հարձակվող ադրբեջանցի զինվորը կամ անօդաչու թռչող սարքն անվտանգ են»

Հունիս 26,2020 20:20 Share

«Շաբաթներ առաջ կորոնավիրուսով վարակվեց գրեթե իմ ամբողջ ընտանիքը՝ հայրս, մայրս, եղբայրս, երեխաներիս մայրը, դուստրս, զոքանչս, մյուս եղբորս ընտանիքը, անգամ իրենց փոքր հասակի դուստրը: Եղբայրս գտնվում է հիվանդանոցում, երեխաներիս մայրը նոր է դուրս  գրվել հիվանդանոցից: Մյուս հարազատներս բուժում են ստանում տանը»,-այսօր այս մասին ասաց «Անտարեսի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, որը վարչապետի հետ մասնակցում էր պարետատան նիստից հետո ճեպազրույցին:

Արմեն Մարտիրոսյանի հայրը օրերս է մահացել կորոնավիրուսից:

Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ ծնողների հետ չի շփվել 4,5 ամիս, սակայն չի կարողացել ապահովել, որպեսզի այլ անձինք չշփվեն նրանց հետ. «Եվ փաստորեն, այդ իմ չապահովելը բերել է նրան, որ մերոնք շփվել են վարակակիրների հետ եւ հիվանդացել՝ առանց պահպանելու բոլոր կանոնները: Իմ օրինակը փաստում է, որ եթե անգամ մենք անձամբ պահպանում ենք սահմանված կանոնները, դրանով խնդիրը չենք լուծում, քանի դեռ հանդուրժում ենք այն մարդկանց, ովքեր չեն պահպանում»:

Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ բոլոր այն մարդիկ, որոնք ասում են՝ կորոնավիրուս չկա կամ անվտանգ է, նույնն է, թե ասեն՝ ապրիլյան պատերազմին հարձակվող ադրբեջանցի զինվորը կամ անօդաչու թռչող սարքն անվտանգ են:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930