Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր ստեղծած գրականությունն այն ոգեղեն հացն է, որի շնորհիվ տասնամյակներ շարունակ ընթերցողը շփվում է իրական ու երևակայական ինքնատիպ մի աշխարհի հետ». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռազմիկ Դավոյանին

Հուլիս 03,2020 13:19

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանին:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ձեր ստեղծած գրականությունն այն ոգեղեն հացն է, որի շնորհիվ տասնամյակներ շարունակ ընթերցողը շփվում է իրական ու երևակայական ինքնատիպ մի աշխարհի հետ: Աշխարհ, ուր կան խոհ ու սեր, որտեղ կա կենսական էներգիա, որտեղ կա հիշողություն, և այս ամենի բարձրակետում են Աստվածն ու Մարդը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, լավատեսություն և ամենայն բարիք»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031