Լրահոս
Օրվա լրահոսը

«3 հրացանակիրներն» օգնեցին Վրաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում. «Ալիք Մեդիա»

Հուլիս 07,2020 22:30

«Ալիք Մեդիա». Վրաստանն աշխարհի 15 երկրների շարքում է, որոնք Եվրամիությունը համարում է բավարար անվտանգ` սահմաններ բացելու համար: Այն միակ հետխորհրդային երկիրն է, որ ստացել է այդ կարգավիճակը:

Այս մասին գրված է  ВВС-ի հրապարակած «Ինչպես 3 հրացանակիրներն օգնեցին Վրաստանին` կորոնավիրուսի դեմ պայքարում» վերտառությամբ հոդվածում:  Ըստ հոդվածի՝  հաջողության համար պետք է գովաբանել գիտնականների խմբին: Տրիոյում Հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն է, նրա տեղակալ Պաատա Իմնաձեն և Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:

Հոդվածն անդրադառնում է երկրում իրականացված գործողություններին ու իշխանության ձեռնարկած միջոցներին` այդ թվում դպրոցների ու բուհերի փակումը,  արտակարգ դրություն ու պարետային ժամ  հայտարարելը, ներքին շարժի սահմանափակումը: ВВС-ն գրում է.

«Վրաստանի Հանրային առողջության ազգային կենտրոնի գիտնականները մեծ հարգանքի են արժանի: Եվս մեկ  հայտնի դեմք կա` Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական հարցերով տնօրեն Մարինա Էզուգբայան»:

Ըստ ВВС-ի` երկրի համար մեծ փորձությունը Զատկի տոնն էր: Վտանգ կար, որ Ճրագալույցի արարողությանը հազարավոր մարդիկ կմասնակցեն, սակայն հասարակությունը լսեց մասնագետներին ու մնաց տանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031