Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ստացել է «Բիլայն»-ի աշխատակիցների նամակը․ Մանե Գևորգյան «Ա1+»

Հուլիս 07,2020 21:40

«Բիլայն»  ընկերության շուրջ 300  աշխատակիցներ   դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հորդորել անձամբ միջամտել «Բիլայն» ընկերության վաճառքի գործընթացին։

Աշխատակիցները դեմ են, որպեսզի «Բիլայնը» վաճառվի Հայկ և Ալեքսանդր Եսայանների «Թիմ» ՍՊԸ-ին։ Մտահոգություն ունեն,  որ վաճառքից հետո գործազուրկ կդառնան կամ կզբաղեցնեն իրենց մասնագիտական որակներին ոչ համապատասխան պաշտոններ:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը «Ա1+»-ին փոխանցեց, որ նամակը ստացել են, անհրաժեշտության դեպքում վարչապետն անպայման կարձագանքի․

«Այս պահին ՀԾԿՀ-ն և ՏՄՊՊՀ-ն քննարկում են «Վեոն Արմենիա»-ի դիմումը, անհրաժեշտության դեպքում վարչապետը անպայման կարձագանքի՝  հաշվի առնելով, որ հարցը գտնվում են մասնավոր տիրույթում, և մեր տեղեկություններով՝ երկու ընկերությունների միջև հիմա բանակցություններ են ընթանում»։

Վարչապետի մամուլի խոսնակը հույս հայտնեց, որ գնորդ կազմակերպությունը կգտնի լավագույն լուծումը, և աշխատակիցներին հուզող հարցերին կտրվեն պատասխաններ․

«Մենք հույս ունենք, որ գնորդ կազմակերպության կողմից կիրականացվի հնարավորը՝  «Բիլայնի» աշխատակիցներին հուզող հարցերին լուծումներ տալու և զանգվածային կրճատումներից խուսափելու համար»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031