Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Աշխարհում կորոնավիրուսի համավարակի պիկը դեռ առջևում է. ԱՀԿ

Հուլիս 07,2020 23:03

Աշխարհում կորոնավիրուսի համավարակի պիկը դեռ առջևում է: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Նրա խոսքով՝ բռնկման սկզբում կորոնավիրուսի վարակման 400 հազար դեպք գրանցվում էր 12 շաբաթվա ընթացքում:  Իսկ անցած հանգստյան օրերին աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 400 հազար նոր դեպք, ինչը  ԱՀԿ ղեկավարի կարծիքով նշանակում է, որ բռնկումն արագանում է, իսկ պիկը դեռ առջևում է : Գեբրեյեսուսը նաև նշել է, որ ներկա դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի վարակման շուրջ 11.4 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 535 հազար մարդ:

Առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների հարցերով ԱՀԿ ղեկավար Մայքլ Ռայանն էլ իր հերթին նշել է, որ հունիսին դիտարկվել է նոր դեպքերի աճ:

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031