Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում դատավոր Արսեն Նիկողոսյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստի առթիվ. «Հայկական ժամանակ»

Հուլիս 08,2020 09:00

ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստի առթիվ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:

Հիշեցնենք՝ Արսեն Նիկողոսյանն այն դատավորն է, որը Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց: Դրանից հետո սոցիալական էջերում որոշ օգտատերեր սկսեցին թիրախավորել դատավորին, ինչով պայմանավորված՝ հունիսի 19-ին նա դիմեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահին՝ հայտնելով, որ իր կայացրած որոշման արդյունքում իր եւ իր ընտանիքի անդամների հասցեին մի շարք լրատվական կայքերում եւ սոցիալական ցանցերում, այդ թվում՝ իր անձնական էջին ուղարկված հաղորդագրություններով սկսել են տարածել վիրավորանք եւ սպառնալիք պարունակող բազմաթիվ գրառումներ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031