Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պատգամավորներին ներկայացնում է որպես հայ մայրեր, որոնց որդիներին, իբր, ստիպողաբար ուղարկում են պատերազմելու. ադրբեջանցի բլոգերի կեղծ հայտարարությունները Հայաստանի մասին. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Հուլիս 15,2020 18:26

Լրագրող-բլոգեր, ազգությամբ ադրբեջանցի Ֆուադ Աբբասովը իր բլոգային հերթական թողարկման ժամանակ խոսել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից։ Ըստ լրագրողի՝ Հայաստանի բնակչությունն այլևս պատրաստ չէ դիմադրություն ցույց տալու հակառակորդին։

Որպես սեփական խոսքերի հիմնավորում՝ Աբբասովը ցուցադրում է երկու տեսանյութեր։ Առաջինում տեսնում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ հունիսի 16-ին ԱԱԾ-ի դիմաց կազմակերպած բողոքի ակցիան՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի։ Լրագրողը, ցուցադրելով այս կադրերը, ոստիկաններին դիմադրություն ցույց տվող պատգամավորներին ներկայացնում է որպես հայ մայրեր, որոնց որդիներին ՀՀ կառավարությունը ստիպողաբար ուղարկում է Արցախ՝ պատերազմելու։ Աբբասովը նշում է, թե հայ մայրերը հոգնել են պատերազմից, և բողոքի այս ակցիան նպատակ ունի վերջ դնելու դրան։

Ինչպես արդեն նշվեց՝ կադրերն իրականում վերցված են հունիսի 16-ին ԱԱԾ-ի դիմաց տեղի ունեցած ակցիայից, երբ օրակարգում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Տեսանյութին կարող եք ծանոթանալ ստորև՝  

Բլոգերի ներկայացրած երկրորդ տեսանյութը միտված է ցույց տալու, որ հայ զինվորականները ևս հոգնել են պայքարից, չեն ցանկանում մեկնել հայկական բանակ և հրաժարվում են կրակելուց հակառակորդի ուղղությամբ։ Այս անգամ Աբբասովը, որպես ապացույց կցում է «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանին բերման ենթարկելու տեսանյութը, որտեղ վերջինս զինվորական համազգեստով է։

Սակայն, ինչպես հայտնի է, Նարեկ Մալյանը զինվորական չէ, և նրան բերման ենթարկելը կապված էր արտակարգ իրավիճակի պայմաններում ակցիաների կազմակերպման արգելքի հետ։

Տեսանյութը՝ ստորև.

Այսպիսով` հայտնում ենք, որ բլոգեր Ֆուադ Աբբասովը ստում է իր հետևորդներին՝ ասելով, թե հայ ժողովուրդը հրաժարվում է պայքարից։

Կցված տեսանյութերը որևէ առնչություն չունեն պատերազմին մասնակցելու՝ հայաստանցիների պատրաստակամության հետ։

Հայաստանում որևէ միջոցառում չի անցկացվել՝ ընդդեմ Զինված ուժերում ծառայության կամ պատերազմական գործողություններին ներգրավվելու։

Տեղեկատվության ստուգման կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031